Օգոստոսի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի բնակիչ 63-ամյա Գ․ Մ․-ն իր բնակարանում ձեռք է տվել Երևանի բնակիչ 43-ամյա Մ․ Պ․-ի անչափահաս դստեր սեռական օրգանին և մարմնի տարբեր մասերին։
Ըստ այդ տեղեկության հուլիսի 6-ից օգօստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում Գ․Մ․-ն և իր փեսա ոմն Գ․-ն, պարբերաբար կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքներ են հնչեցրել Մ․Պ․-ի, Վ․Պ․-ի, վերջինիս մոր 73-ամյա Մ․ Հ․-ի և վերջինիս բարեկամուհի 24-ամյա Ռ․ Ի․-ի հասցեներին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փեսա Գ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 35-ամյա Գ․ Վ․-ն։

Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար
Եվրոպական խորհրդարանը բացում է ճանապարհը ապաստան հայցողներին այլ երկրներ տեղափոխելու համար
Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․ մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել․ Լուսանկար