Օգոստոսի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում, կա զոհ։
Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություն են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնելեն, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Բաց մի թողեք
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ, հայտնի է մահացածի ինքնությունը
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով. Լուսանկար
Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի. Լուսանկար