ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ,
կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը:
Այս ճանապարհին կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն գիտակից քաղաքացու, հզոր հասարակության եւ մրցունակ տնտեսության ձեւավորման հարցում:
Սիրելի՛ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները: Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ հաստատված խաղաղության ամրապնդմանը:
Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի նոր բացահայտումների, ստեղծագործ նախաձեռնությունների եւ անսպառ եռանդի շրջան: Թող այն առաջնորդի ձեզ դեպի անձնական մեծ նվաճումներ, իսկ մեր հասարակությանը պարգեւի խաղաղություն, կայունություն եւ վստահություն վաղվա լուսավոր օրվա հանդեպ»,- ասվում է ուղերձում։

Բաց մի թողեք
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է
Ի՞նչ կփոխվի վարորդական իրավունք ստանալիս․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված դպրոցներ
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»