Սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից հարված ստանալու հետևանքով «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ նուն օրը ժամը 17։00-ի սահմաններում հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի հանդերձարանում իր որդու վրա են հարձակվել դասընկերներ Կ․ Խ․-ն, Ռ․ Ղ․-ն, Հ․ Հ․-ն և Լ․ Գ․-ն և ոտքերով հարվածներ հասցրել որովայնի և կրծքավանդակի հատվածներում՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը