Ռոպեր Հատտեճյանի մահվան առիթով.
Խոր կսկիծով տեղեկացա Պոլսո «Մարմարա» թերթի երկարամյա խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան լուրին: Մի անձնավորության, որի ողջ կյանքը նվիրված է եղել պոլսահայ գաղութի կենսունակության և կրթամշակութային ավանդույթների պահպանման առաքելությանը:
Հատտեճյանի հետ հանդիպել և զրուցել եմ բազմիցս ու տպավորվել նրա համեստությամբ, խորագիտությամբ և նպատակասլացությամբ: Նրա մահվան տխուր առիթով ցավակցում եմ իր հարազատներին, մտերիմներին և ողջ պոլսահայությանը:
Լևոն Տեր-Պետրոսյան
Բաց մի թողեք
Քեզ մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից․ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի շնորհավորանքը որդուն «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Ջորջիո Արմանիին վերջին հրաժեշտը տալու էր եկել ավելի քան 10,000 մարդ
Գրիգորի Լեպսն իր 19-ամյա հարսնացուին 15,001 վարդ է նվիրել․ Լուսանկար