RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն և շուտով պետք է վիրահատվի։ Նա այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։
«Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր նույն ճշմարտության միջով են անցնում։ …Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ», – ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան մեկ օր առաջ շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Սիմոնյանը նշել է, որ չնայած առողջական վիճակին՝ ինքը եթեր է դուրս եկել՝ աջակցելու այն ընտանիքներին, որոնց սիրելիները ներկայում ռազմաճակատում են։
Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է. «Ինչպես ասում ենք Ռուսաստանում՝ երբ դժվարություն է լինում, բացեք դարպասները։ Մեր տան դարպասները ոչ միայն չեն կողպվում, այլև, իմ կարծիքով, արդեն քշվել են այս ճակատագրի քամուց»։

Բաց մի թողեք
Թրամփի համար Լուկաշենկոն «ծամելու և թքելու ապրանք» է, բայց ստիպված է համագործակցել
Մոսկվան պահանջում է ոչ թե Ուկրաինայի սահմանադրության և օրենքների փոփոխություն …
Ադրբեջանը «այլևս արտաքին ազդակներով չի կողմնորոշվո՞ւմ»