Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը սեպտեմբերի 8-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հաստատվել, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Այս մասին փոխանցեցին դատախազությունից:
Տարոն Մարգարյանը մարտի 27-ի ԱԺ նիստում զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից․ միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Մարտի 28-ին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք:

Բաց մի թողեք
Զվարճանքի և ժամանցի կենտրոնում «բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն»․ ՊԵԿ
Դատախազնն ընդդեմ Առուշանյանի
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ, հայտնի է մահացածի ինքնությունը