ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր:
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շամատի ֆեդերացիան:
5-րդ խաղափուլում Ռոբերտը ոչ-ոքի է խաղացել Յորդեն Վան Ֆորեստի հետ, իսկ Շանթը՝ Լևոն Արոնյանի հետ։
Հաջորդ խաղափուլում Ռոբերտը կմրցի Վինսենթ Կայմերի հետ: Շանթը կմրցի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 2 միավոր:
Մրցաշարի միանձնյա առաջատարն է Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 4.5 միավոր։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1.5 միավոր։ 6-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։

Բաց մի թողեք
Պրեմիերա․ Սիրուշոն նոր երգ է ներկայացրել՝ «Գանգուր վարսեր»
Վերջնագի՞ր են ներկայացրել. ի՞նչ տարբերակներ կան
Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու»