Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով Ձեր գրած նամակները անձամբ կարդալու եւ արձագանքելու համար։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա վիճակը հետեւյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ եւ ընթացք տալ եւ այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետեւ այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։
Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա եւ նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտեւի։ Հայցում եմ Ձեր ներողամտությունը»։

Բաց մի թողեք
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լուսանկար
Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ. ՀՀ նախագահ. Լուսանկարներ