Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է փոխել Եվրամիությունում ներկայումս գործող որոշումների կայացման միաձայնության սկզբունքը։
Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում իր ամենամյա ուղերձի ժամանակ։
«Մենք պետք է անցում կատարենք մեծամասնությամբ քվեարկելով որոշում կայացնելու ռեժիմի՝ որոշ հարցերում, այդ թվում նաեւ՝ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում։
Ժամանակն է, որպեսզի ազատվենք միաձայն քվեարկությամբ որոշումներ կայացնելու պրակտիկայից»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի