«Զանգեզուր» երգը ներկայացվել է հանրությանը։
Ըստ APA-ի՝ երգի խոսքերը գրել է Շահին Մուսաօղլուն, նախագծի գաղափարի հեղինակը վաստակավոր արտիստ Ռամիլ Հասիմովն է, կոմպոզիտորը՝ Վուգար Ջամալզադեն։
Նշվում է, որ երգի շնորհանդեսին մասնակցել են պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ըստ հեղինակների մեկնաբանության. ««Զանգեզուր» «Զանգեզուր» երգը ադրբեջանական մշակութային և պատմական ժառանգության մասսայականացումն է, ազգային հիշողության ամրապնդումը և ազգային առաջիկա նպատակների արտահայտումը երաժշտության գեղագիտական լեզվով»։
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Լաչինի / օկուպացված հայկական Քաշաթաղի/,Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում։
Հավելում են նաև, որ այսօրվանից կցուցադրվի երգի տեսահոլովակը:


Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»