Սեպտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում ձախակողմյան հատվածում՝ գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Արմավիրի մարզի քրեական ոստիկանության ծառայողները, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։
Ըստ օպերատիվ տեղեկությունների` կա վիրավոր, ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմե?լ է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, վիրավորի ինքնությունը ճշտելու և նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է. Լուսանկար
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում, 12-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ