Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մասով համակարգող է նշանակել՝ չեչեն առաջնորդի ընտանիքի հետ կապված շքեղ կենսակերպի ցուցադրություններին վերաբերող սկանդալներից հետո։
Նախագահի վարչակազմի աղբյուրը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ մշտական վերահսկողություն սահմանելու հարցը քննարկվել է Կրեմլում փակ հանդիպման ժամանակ՝ Կադիրովների ընտանիքի հետ կապված մի շարք միջադեպերից անմիջապես հետո։ Այս քննարկումներից հետո որոշվել է, որ բանավոր նախազգուշացումները այլևս բավարար չեն։
«Համակարգողին հանձնարարվել է վերահսկել շքեղ կենսակերպի հրապարակային ցուցադրությունները սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում և անմիջապես հանրապետությունում։ Ամենափոքր խախտումը ազդանշան կուղարկի անմիջապես նախագահին՝ առանց որևէ միջնորդական ֆիլտրի», – նշել է աղբյուրը։
Պուտինի և Կադիրովի միջև կապերը վատթարացել են չեչեն առաջնորդի որդու՝ հանրապետության խորհրդարանի անդամ Ադամ Կադիրովի հարսանիքից հետո։
Ըստ ներքին աղբյուրների՝ Պուտինի և Կադիրովի միջև երկու ժամ տևած զրույցի ընթացքում վերջինսիս արգելվել է շքեղության հրապարակային ցուցադրությունները մինչև սեպտեմբեր։
Սակայն, սահմանափակումների վերացումից երկու շաբաթ անց, սոցիալական ցանցերում հայտնվեցին Ադամ Կադիրովի ադամանդե ժամացույցների լուսանկարները, որոնք հրապարակվել էին նրա հարազատների կողմից: Այս քայլը առաջացրեց Վլադիմիր Պուտինի չափազանց կոշտ արձագանքը: Աղբյուրները պնդում են, որ նախագահը զգուշացրել է, որ եթե խախտումը կրկնվի, չեչեն առաջնորդի հրաժարականի հարցը կդրվի խիստ կերպով:


Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ