ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փակագծեր չի բացել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի Բաքու այցի վերաբերյալ։
«Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ այցելի Բաքու, ՀՀ ԱԽ քարտուղարն արձագանքել է. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան։
Հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու էր Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
«Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու և դրանք կանխելու համար։ Խորհրդանշական է, որ այս սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված գագաթաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն՝ երկար սպասված արդյունք տարածաշրջանի երկրների համար։ Այժմ մեր նպատակն է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել՝ դրա հարատևությունը երաշխավորելու համար»,– ասել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման գործում կարևոր է նաև տարածաշրջանի տնտեսական ապաշրջափակումը։ «Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել գործընկերների կողմից։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա կստեղծվի «Թրամփի ուղի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել միջազգային խաղաղությունն ու բարգավաճումը»,– նշել է ԱԽ քարտուղարը։

Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ