Սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։20-ի սահմաններում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Խաղաղ Դոնի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «զոքանչի լեզու» շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել և վթարի վայրի դիմաց գտնվող «Ա Հ» խանութի աշխատակիցների հետ օգնության են հասել վրաերթի ենթարկվածին, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա զանգել շտապօգնություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Բաց մի թողեք
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում