ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել, Ալեն Սիմոնյանն՝ անտեսվեց
ՔՊ-ական նախկին պատգամավորը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից