«Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Նյու Յորքից վերադառնալուց հետո, որոշել է առողջության ապահովագրության թեման վերցնել իր վերահսկողության տակ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տպավորություն է, որ այս ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը ձախողել է ապահովագրության ներդրումը, ինչի հետեւանքով էլ նախարարն անձամբ է հայտնվել գործընթացի առաջատարի դերում եւ հատուկ ասուլիս է հրավիրել դրա վերաբերյալ։
Լենա Նանուշյանը, որը առավել հայտնի է սոցիալական հարթակներում տեսանյութեր նկարելով եւ տարածելով, փաստացի տապալել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ակնկյունաքարային խոստումը։
Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը դեռեւս 2023 թվականին պետք է ներդրված լիներ Հայաստանում, սակայն գործընթացը շարունակաբար հետաձգվել է եւ մինչ օրս կյանքի չի կոչվել։
Իսկ այդ ընթացքում Լենա Նանուշյանի որդին ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, թեպետ Կառավարությունը լուրջ դեմքով պահանջում է, որ մյուսները չխուսափեն բանակից, քաղաքացիություն չփոխեն, բոլորը ծառայեն:
Ավելին՝ պարտադիր զորավարժանքից խուսափողների պատիժն են խստացնում: Իսկ փոխնախարար Նանուշյանը ե՛ւ անձնական-ընտանեկան հարցերը լուծեց, ե՛ւ ապահովագրությունը տապալեց ե՛ւ շարունակում է մնալ որպես պետական բարձր պաշտոնյա:
Հիմա նախարար Ավանեսյանը փորձելու է իր ձեռքով նոր ընթացք հաղորդել գործընթացին։ Նախարարը ծրագրում է ասուլիս տալ հենց ապահովագրության թեմայով եւ արդեն խնդրել է լրագրողներին միջոցառման ժամանակ այլ հարցեր չուղղել իրեն»։






Բաց մի թողեք
Բերդերում տեղ են ազատում
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում