Վրաստանում որոշ ուժեր սադրանքներ են ծրագրում հոկտեմբերի 4-ին: Ես խորհուրդ եմ տալիս ոչ մեկին նույնիսկ չմտածել դրա մասին, քանի որ պատասխանը շատ կոշտ կլինի։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեն այս մասին հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ մի քանի խմբեր ակտիվորեն քննարկում են գործողություններ, որոնք կարող են հանրային զայրույթ առաջացնել։
«Եթե նրանք ուզում են բողոքել, թող շարունակեն, բայց թող մնան օրենքի սահմաններում: Վրաստանը կանցկացնի ընտրությունները արժանապատվորեն և կհաղթահարի ցանկացած մարտահրավեր», – հայտարարել է ՊԱԾ ղեկավարը։
Հավելենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին: Այդ օրը ընդդիմադիր ուժերը ծրագրել են բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում:

Բաց մի թողեք
«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես է արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը
Գերմանիան և Իտալիան արգելափակել են Կալլասի կողմից պաշտպանական խումբ ստեղծելու գաղափարը
Քաղաքական ցնցում՝ Գերմանիայում․ Մերցն ընդունել է իր կուսակցության պարտությունը