Պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը:
Այս պաշտոնանկությունը, փաստացի, Փարաքարում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների հետևանք է:
ԱԱԾ–ից հաստատեցին լուրը, սակայն հրաժարվեցին մեկնաբանել ազատման պատճառները:
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվեցին պաշտոններից, այդ թվում նաև Արմավիրի դատախազը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և այլք:
Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մյուս ընկերը հրազենային վիրավորում էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց։ Երկու օր առաջ նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում