Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին։
Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նիստը սկսվեց, երևի թե, 20 րոպե ուշացմամբ։ Չնայած ունենք քննչական խումբ, որը բաղկացած է 53 քննիչների, բայց չհասցրեցին ժամանակին ներկայանալ։ Միջնորդությունը ներկայացրեց քննիչը, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով անվանել։ Քննիչը պարզապես կարդում էր միջնորդությունը՝ մի միջնորդություն, որը ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ մասով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», ավելի հետաքրքիր կլիներ»,– ասաց Վարդևանյանը։

Բաց մի թողեք
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար