Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորին ու մի շարք աշխատակիցների։ Համալսարանից տարածված լուրերը հաստատեցին, բայց մասամբ։
Մասնավորապես՝ ասել են, որ առավոտյան Հակակոռուպցիոնը քննչական գործողություններ է իրականացրել, ապա որոշ աշխատակիցներ՝ վկայի կարգավիճակով հրավիրվել են հարցաքննության։ Ռեկտորը ևս հրավիրվել է հարցաքննության, դրանից հետո կապի դուրս չի եկել։

Հակակոռուպցիոնի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատել է տեղեկությունները՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ձերբակալվել է։
«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,- նշեց Օհանջանյանը։
Պարզվում է, Սրբուհի Գևորգյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմն է։


Բաց մի թողեք
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար