Ի պատասխան «Ակօս» պարբերականի 16.10.2025 հրապարակման` հայտնում ենք.
«Մեր ձևով» ժողովրդական, ոչ քաղաքական շարժման շրջանակներում գործող տնտեսության զարգացման աշխատանքային խումբն ունի համագործակցության ձևաչափ պարոն Դարոն Աճեմօղլուի հետ։ Պարոն Աճեմօղլուն անցած շաբաթ եղել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի բանախոսներից մեկը։
Համագործակցության շրջանակներում պարոն Աճեմօղլուն մեր շարժման տնտեսության զարգացման աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի իր տեսլականը:
Մեր շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, այն քաղաքական ուժ չէ։ Որևիցե հակասություն չեմ տեսնում այս և պարոն Աճեմօղլուի կողմից հնչեցված մեկնաբանությունների միջև։
Ուզում ենք ընդգծել, որ շարժման տնտեսության զարգացման աշխատանքային խումբը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերի մշակման շրջանակներում համագործակցելու է նաև աշխարհահռչակ այլ անվանի տնտեսագետների հետ, ինչի մասին կիմանաք շատ շուտով։

Բաց մի թողեք
Վայոց ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը մաքսային արտոնություն է ստանում
Հանձնաժողովը կազատի կանաչ ներդրումները ԵՄ ծախսերի կանոններից
Ռեկորդային թվով զբոսաշրջային հոսք՝ հունվար-մայիս ամիսների համար