Փոքր երկրում հեշտ է պրոցեսներ գեներացնելը:
Հրապարակ թերթը գրել է․ Մի 10 հոգի Ֆեյսբուքում ինչ-որ բան գրի, մի 5 հոգի որեւէ ամբիոնից ելույթ ունենա, մի 20 հոգի ակցիա անի… այդ բոլորն արագությամբ հայտնի է դառնում, տարածվում, երկրում եղանակ ստեղծում:
Այս կանոնից հմտորեն օգտվում է հատկապես Նիկոլ Փաշինյանը` իր հիվանդագին մտքերն ու վնասակար գաղափարները տարածելու, ոչ այնքան գրագետ, բայց բավականաչափ ագրեսիվ տրամադրված իր կողմնակիցներին մոբիլիզացնելու եւ հանրությանը «տոկի տալու» համար:
Չեմ կարող ասել` Ադրբեջանի, թե Թուրքիայի, սատանայի, թե գլոբալիստների թելադրանքով, գուցե` բացառապես սեփական նախաձեռնությամբ ու ինչ-որ մութ ծրագրի շրջանակներում, նա ամիսներ առաջ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի մեկնարկը, որի բուն նպատակը Գարեգին Բ-ին եւ մի խումբ սրբազանների Վեհարանից հեռացնելն էր եւ նրանց տերարամներով փոխարինելը:
Այդ արշավի առյուծի բաժինը, իհարկե, իրականացնում են իրավապահները, որոնք իրավաբանությունից հեռացել են ու դարձել քաղաքական համակարգի մաս:
Այդ արշավի շրջանակներում բանտերում հայտնվեցին 3 սրբազաններ, 1 միլիարդատեր-բարերար: Այդ արշավի շրջանակներում խախտվեց մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, եւ սկսեցին ապօրինի գաղտնալսումների ձայնագրություններ տարածվել:
Այդ արշավի ակտիվ մասնակիցներ դարձան Հանրային հեռուստաընկերությունը, Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը, կառավարության անդամների գերակշիռ մասը:
Ի վերջո, բանը հասավ նրան, որ երկրի վարչապետը հայտարարեց, թե պատրաստվում է կիրակի օրը մասնակցել կարգալույծ արված հոգեւորականի ապօրինի պատարագին: Մարդը, չհասնելով կաթողիկոսի հրաժարականին, ակնհայտորեն այլընտրանքային եկեղեցի է փորձում ձեւավորել մեր երկրում` ներխուժելով հավատքի դաշտ:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են