26/10/2025

Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է. Լուսանկար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, հոկետմբերի 24-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, պարզվել է, որ «Opel»-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Գուրգեն Բ-ն, իսկ «Hyundai»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սասուն Կ.-ն:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Գուրգեն Բ.-ն, նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Hyundai»-ի ուղևորներ, Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Ք.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Կարինե Ս.-ն, իսկ հաջորդ օրը «Hyundai»-ի վարորդ Սասուն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Քոսյանը, իսկ արդեն ժամեր անց «Hyundai»-ի ուղևոր Կարինե Ս.-ն գիտակցության չգալով մահացել են:

Blog Image