Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքերի և հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ՊԱԿ-ին՝ այսպես կոչված КГБ-ին:
«ՊԱԿ-ը ստեղծվել է 1954 թվականին։
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին՝ ՊԱԿ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ», – գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«էդ որ մենք ասում ենք՝ թուրքը մնում ա թուրք, էդ նույն ասացվածքից այնտեղ էլ կա, ասում են՝ հայը մնում է հայ։ Էդ որ մենք ասում ենք՝ ո՞նց կարելի է Ադրբեջանին վստահել, էդ նույնը այնտեղ կա՝ ասում ենք՝ ոնց կարելի է հային վստահել։ Երբ ասում ենք՝ բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցի՞նք, նույնը իրենք են ասում, ասում են՝ բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, ո՞նց, դուք խաղաղությո՞ւն եք ուզում Հայաստանի հետ։ Մենք պետք է դուրս գանք ԿԳԲ-ի գործակալների՝ մեզ համար ձեւակերպված աշխարհի պատկերից»։






Բաց մի թողեք
Քաղաքական դաշինք` դե-ֆակտո ձևավորվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև
Ստեփանակերտի «ձկան լռությունը» երբ «պայթի», կամ՝ կպայթի արդյոք երբևէ
Հայաստանի 71 համայնքներից 37-ը ղեկավարում են ՔՊ-ականներ, 12-ը՝ այլ կուսակցություններից․ ովքեր են նրանք