Նոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էհոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):
ՀՀ ՆԳՆ փփրկարար ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել՝ նահյտնելով, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։
Նշանակվել են փորձաքննություններ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):



Բաց մի թողեք
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն
Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է