Նախօրեին ՌԴ նախագահը ՌԴ ԱԽ արտակարգ նիստ է հրավիրել:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ԱԽ նիստում Վլադիմիր Պուտինը, նկատի առնելով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, հրամայել է սկսել հնարավոր միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքները:
Պետության ղեկավարը հանձնարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և «համապատասխան քաղաքացիական գերատեսչություններին» անել հնարավոր ամեն ինչ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու համար։
«Անվտանգության խորհրդում անցկացնել այս տեղեկատվության վերլուծություն և ներկայացնել համակարգված առաջարկներ միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ», – եզրափակել է պետության ղեկավարը։
Նա հավելել է, որ սպասում է գերատեսչությունների զեկույցին։ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խնդրել է նախագահին ԱԽ անդամներին որոշ ժամանակ տալ միասնական որոշման հասնելու համար, քանի որ իրավիճակը շատ լուրջ և բարդ է։
ԱԽ նիստի սկզբում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հարցրել է Պուտինին Ռուսաստանի գործողությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարությունից հետո։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել անհապաղ նախապատրաստվել միջուկային փորձարկումների՝ ԱՄՆ գործողությունների լույսի ներքո։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու