Օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել:
Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարագին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ի՞նչ կարծիքի եք Ասատրյանի մասին, ճի՞շտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ «Անկեղծ ասած` ես դուրս եմ էդ թեմաներից: Եկեք՝ իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգեւորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ: Եթե չհարգեն, նրա պատարագներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են»:

Բաց մի թողեք
Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել
«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի
Տենդերի միակ մասնակիցն ու հաղթողը համայնքապետի կինն է․ Լուսանկար