Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր:
Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։
Այսօր Վաղարշապատում մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները։
Բոլոր ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։
Մասնակցում է 8 քաղաքական ուժ.
– «Հայրենիք» կուսակցություն
– «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
– «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
– «Ժառանգություն» կուսակցություն
– «Համահայկական ճակատ» կուսակցություն
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
– «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
– «Հանրապետություն» կուսակցություն
Բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը։ Ընտրողների թիվը 70,022 է:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10 ժամ տևած նիստում քննարկել և որոշել է «Հայաքվե», «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամ և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» դիտորդական առաքելություններին չզրկել դիտորդության իրավունքից։

Բաց մի թողեք
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ. Լուսանկար
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ․ Լուսանկար
Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո կալանավորված Օսիպյանը դիմել է ՄԻՊ-ին ու դիվանագիտական առաքելություններին