Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31,527 ընտրող, հայտնում է ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25,473 մարդ կամ ընտրողների 36.72 տոկոսը։ Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն։
Ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր 5,283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15,868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69,866 է։
Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամաս: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել