Եվրոպական միությունը սահմանում է անիրագործելի կանոններ՝ պատժելու այն ընկերություններին, որոնք հրաժարվում են լուռ սահմանափակել խոսքի ազատությունը, հայտարարել է «Telegram» հաղորդակի համահիմնադիր Պավել Դուրովը։
«ԵՄ-ն սահմանում է անիրագործելի կանոններ՝ պատժելու այն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հրաժարվում են լուռ սահմանափակել խոսքի ազատությունը։ Մենք նույնը տեսանք Ֆրանսիայում՝ անհիմն «քրեական հետաքննություն», իսկ հետո հետախուզական ծառայությունները առաջարկեցին իրենց օգնությունը, եթե Telegram-ը լուռ գրաքննի խոսքը Ռումինիայում և Մոլդովայում», – գրել է Դուրովը X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ ԵՄ-ն թիրախավորում է միայն այն հարթակները, որոնք հյուրընկալում են այլախոհ խոսք, ինչպիսիք են Telegram-ը, X-ը և TikTok-ը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեյնիերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԵՀ-ն X-ին տուգանել է 120 միլիոն եվրոյով՝ եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։
Բաց մի թողեք
Երբ կլինեն նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը, ինչ է լինելու հների հետ
Քանի ավտոմեքենա կա Հայաստանում
Մանրամասներ՝ ինչու են խուզարկել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատասենյակը