15/12/2025

Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով այս անգամ ևս «ցուցմունքներ» են տվել այսպես կոչված «տուժողները»

Բաքվում երեկ կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական «դատական» նիստը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս «ցուցմունքներ» են տվել այսպես կոչված «տուժողները»։

Հաջորդ «դատական» նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք նաև, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին է քննվում։