14/12/2025

Օրբանը Հունգարիան նախապատրաստում է հակառուսական սանկցիաներից ազատելուն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այս ամսվա ընթացքում հունգարական մեծ պատվիրակություն է այցելելու Ռուսաստան։

Համաձայն առկա տեղեկատվության, Օրբանը շեշտել է, որ պատվիրակությունը բաղկացած է լինելու գործարարներից եւ Մոսկվայում ունենալիք հանդիպումների ընթացքում քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր։

Միաժամանակ, Հունգարիայի վարչապետն ասել է, ու Բուդապեշտը ներկայումս բանակցում է Մոսկվայի հետ այն մասին, թե ինչպես են կառուցվելու երկկողմ ռազմավարական ու տնտեսական հարաբերությունները՝ հակառուսական սանկցիաների չեղարկումից հետո։