Մեկ շաբաթ է, ինչ Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին Թուրքիայում ձերբակալված է և պահվում է Ստամբուլի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Ձերբակալության մասին Հաջիբեյլին հայտնել է անձամբ:
Ըստ նրա, թուրք ոստիականներն իրեն բերման են ենթարկել վարձով բնակարանից, որտեղ նա բնակվում էր սեպտեմբերի վերջից սկսած՝ ուսանող որդու հետ: Հաջիբեյլին հայտնել է, որ իրեն պահում են «Թուրքիայից արտաքսման ենթակա ահաբեկիչների հետ»:
Նա դիմել է թուրքական իշխանություններին և խնդրել, որ իրեն լսեն: Հաջիբեյլին պնդել է, որ ունի Թուրքիայում երկու տարի բնակվելու պաշտոնական թույլտվություն, ոչ մի օրենք չի խախտել, ուստի արտաքսման ենթակա չէ:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչները սոցիալական հարթակներում ի պաշտպանություն Հաջիբեյլիի քարոզարշավ են սկսել: Նրանք համոզված են, որ ընդդիմության ներկայացուցիչ Հաջիբեյլին Ալիևի կողմից հետապնդվում է և Բաքվում հայտնվելուն պես կձերբակալվի:
Բաքվի իշխանական լրատվամիջոցների հրապարակումներից դատելով, Հաջիբեյլին կասկածվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի հետ «հանցավոր կապերի» մեջ և իրոք կարող է ձերբակալվել:
Հավանական է, որ Հաջիբեյլիի հետ կապված հարցը հասել է նրա արտահանձման պահանջին: Եվրապայում ադրբեջանական վտարանդիությունը նոր կարգախոսի շրջանառել: «Բորալթանի խայտառակությունը չպետք է կրկնվի»:
Սա արդեն ուղղակի մարտահրավեր է Թուրքիայի նախագահին: «Բորալթանի խայտառակությունը» տեղի է ունեցել 1944 թ.-ին: Թուրքիայի նախագահ Իսմեէ Ինենյուն, տեղի տալով Ուոսիֆ Ստալինի ճնշումներին1 ԽՍՀՄ-ին է հանձնել 176 «ադրբեջանցի մտավորականների», որ ռազմաճակատներից դասալքել և ապաստան էին գտել «երկրորդ հայրենիքում»:
Ըստ վկայությունների, նրանք անմիջապես գնդակահարվել են, երբ Նախիջևանի հատվածում անցել են Արաքսի վրա Բորալթան կամուրջը:
Այս թեման ավելի քան յոթանասուն տարի անց քաղաքական օրակարգ է բերել Էրդողանը և «ազգային խայտառակություն» անվանել Ինենյուի քայլը: Այդ քննադատությունն Էրդողանը հնչեցրել է մրցակից Ժողովրդա-հանրապետական կուսակցության հասցեին, որ այդ շրջանում իշխում էր:
Եվրապայում ադրբեջանական վտարանդիությունն, այսպիսով, Իլհամ Ալիևին համեմատում է Ստալինի, Էրդողանին՝ Ինենյուի հետ, եթե նա Գյուլթեքին Հաջիբեյլիին արտահանձնի:
Թեման չափազանց նուրբ է նաև այլ առումով: Ադրբեջանի հանրային շրջանակներում տեսակետ կա, որ «Բորալթանի խայտառակությանը» մասնակցել է նաև Հեյդար Ալիևը: Այդ տարիներին նա ծառայել է Նախիջևանի ներքին գործերի նախարարությունում:






Բաց մի թողեք
Զախարովան ինքն իրեն ամենահին մասնագիտության տեր է համարում
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր