Երեկ Վարդենիսում 26-ամյա սպա է մահացել դժբախտ պատահարի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ զինծառայողը ապրում էր։
Ատեստացիան գերազանց հանձնելուց հետո երեկ նրանք ընկերներով պետք է նշեին այդ իրադարձությունը, բայց նա երկար ժամանակ զանգերին չի պատասխանել, ընկերները գնացել են նրա բնակարան, որտեղ էլ հայտնաբերել են վերջինիս մարմինը։
ՆԳՆ ոստիկանությունից, մեր հարցմանն ի պատասխան, դեպքի վերաբերյալ հայտնեցին. «Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։
Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը` անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։
Մեր տեղեկություններով` մահվան նախնական վարկած դիտարկվում է գազից թունավորումը։
Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում»,- ասել է Թորոսյանը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, ոչ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13․56-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։
«Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»։






Բաց մի թողեք
Ում կընտեին առաջիկա կիրակի, ովքեր են քաղբանտարկյալ․ Սանդղակներ
Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը
Ով է Արցախի ներկայացուցչությունում աչքի ընկած քննիչը․ Լուսանկար