Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։
«Հրապարակ» թերթը գրում է․ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական:
Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։
Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլեւս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլեւս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում