«Դատարանն ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձանց»,- քիչ առաջ հայտնեց հանրային ընդդիմադիր գործիչ Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն պնդում էին, որ բացահայտել են ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողների ինքնությունը և ձերբակալել են նրանց։ Նշում էին նույնիսկ, որ նշված անձինք նախապես են պլանավորած եղել Հակոբյանի վրա հարձակումը։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրանց ազատ են արձակել։

Բաց մի թողեք
Փաշինյանը հայցեր է ներկայացրել Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Խուլիգանության դեպք՝ Երևանում, մի խումբ անձինք դիմել են փախուստի, 2 կասկածյալներ ձերբակալվել են
57-ամյա քաղաքացին ձերբակալվել է