ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հավանաբար, հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված: Գաղտնիք չէ, որ «Տիկտոկ»-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են ՖԲ օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը:
Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է «Տիկտոկ»-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Ֆեյսբուքում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են քոմենթների դաշտը։
Ուրիշ երկրում ոլորտային նախարարին, օրինակ` առողջապահության նախարարին, կպատժեին իր գործառույթներից դուրս գործով զբաղվելու եւ քաղաքական գործունեության համար, բայց մեզանում հակառակն է:
ՔՊ ակտիվիստներն էժան ու անճաշակ հոլովակներ են նկարում` ռոմանտիկ երաժշտության տակ բարի լույս մաղթում իրենց հետեւորդներին, քայլում Երեւանի փողոցներով, իրենց առօրյայից տեսանյութեր հրապարակում։






Բաց մի թողեք
տեստինգ
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում