2008 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ ժողովուրդը ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ էր խլում, հիմա՝ ճիշտ հակառակը․ հոգին փառավորվում է, երբ ոստիկաններն են ժողովրդին մահակներով քշում, բերման ենթարկում:
«Հոգին փառավորվում» է նաեւ նրանից, որ իր կամքով հայ ժողովուրդը բաժանվել է երկու հակամարտող բանակների: Իսկ ազգը բաժանվել է Եկեղեցին ոչնչացնել ցանկացողների եւ Եկեղեցին պահպանել ցանկացողների ճամբարների: Առաջին բանակին ինքն է կառավարում, երկրորդին` ողջամտությունն ու հայրենասիրությունը:
«Հոգին փառավորվում» է, թերեւս, նաեւ նրանից, երբ հոգեւորականներն են բաժանվել երկու բանակի` իր կողմնակիցների եւ կաթողիկոսի կողմնակիցների: Առաջինները վախենում են ժողովրդի ցասումից, երկրորդներին ժողովուրդն է պաշտպանում:
«Հոգին փառավորվում» է, հավանաբար, նաեւ նրանից, երբ պետական պաշտոնյաներին, պետական բյուջեից սնվող, իրենից կախված մարդկանց հանում է իր չսիրած մարդկանց դեմ եւ կառավարության կաբինետից օնլայն հետեւում այդ կոնֆլիկտին:
«Հոգին փառավորվում» էր նաեւ այն ժամանակ, երբ Ազգային ժողովում իր ուսապարկերը հարձակվում էին ընդդիմադիր պատգամավորների վրա: Կամ` երբ անգրագետ ու չար մարդկանց մի խումբ` հերթական շրջիկ պատարագի ժամանակ իրեն դիմավորում է ծափերով, իսկ մեկ այլ խումբ` իր հրահանգով գնում է Էջմիածին եւ բղավում. «Վեհափառ, հեռացիր»:
Իհարկե, ոչ մի նորմալ մարդու, երկրի ղեկավարի, պետության մասին հոգ տանող պետական գործչի հոգին չէր փառավորվի այս տեսարաններից, եւ պարզ չէ, թե այս խժդժություններից, խառնակչությունից, ազգի մի մասին մյուսի դեմ հանելուց ինչու է նրա հոգին փառավորվում, բայց սա մի ողբերգական իրավիճակ է, որն այլեւս իրողություն է եւ որը մենք մեր ձեռքով ենք ստեղծել:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները
«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե
«Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»․ Լևոն Զուրաբյան