Մայր Աթոռի վրա դեկտեմբերի 18-ին փաշինյանականների փոքրաթիվ խմբի հարձակումը հայ հասարակության կողմից որակվեց տարբեր բառերով՝ ասպատակություն, հարձակում, արշավանք, պատերազմ:
Փաշինյանը երևի շատ վատ կարծիքի է հայ հասարակության մեծամասնության մասին, եթե կարծում է, որ ինքը կարող է գլխավորել հայ առաքելական եկեղեցին կործանելու պրոցեսը, իսկ հայ հասարակությունը կարող է դրան աջակցել: Կարծմ է, որ դրա համար բավական է, որ ինքն ասի, թե` ողջունում է տիրադավ, իր կողմն անցած եպիսկոպոսների քայլերը, սակայն չի ուղղորդում նրանց և մարդիկ կհավատան դևան: Թե ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Տաճարի մոտ, ու թե ոնց էին ոստիկանությունը ուղարկել` այն հույսով, որ ընդդիմության ներկայացուցիչներին ու ակտիվ հոգևորականներին կձերբակալեն Փաշինյանի հրահանգով, սակայն սեփական աջակիցների փոքրաթիվության պատճառով այդպես էլ այդ հրահանգը չստացան ու այդ հակահայ օպերացիան գլուխ բերել չստացվեց, դրան ավելի ուշ կանդրադառնանք:
Հիմա, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ են իշխանությունների տարբեր օղակներ զերծ մնացել հակաեկեղեցական ասպատակությանն անմիջական, ֆիզիկական մասնակցությունից: Արձանագրենք, որ ամենաակտիվը Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանն էր, նրա հայհոյանքները, եկեղեցու պատերին թռչկոտելու դրվագներին, զոհված ծնողի մորն ուղղված խայտառակ ռեպլիկները հնչել են ուղիղ եթերում: Ներկա էին նաև Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետները, ծղրտացող ձայնով, օձի տատուով չկայացա երիտասարդ դպիրը, ով նաև ՔՊ-ական պատգամավորի օգնական է աշխատում:
«Հրապարակին» են դիմել ընթերցողներ` տրամադրելով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն վարչությունում աշխատող կամ ՀՈԱԿ-ի աշխատակիցների լուսանկարներ ու տեսանյութեր, որից երևում է, որ Ավինյանի ենթակայությամբ հիմնարկների աշխատողներն էլ էին ասպատակել Մայր Աթոռը:
Այսպեդ. Մայր Տաճարի բակում, ինչպես ներկաներն են նշում և տեսախցիկներն են ֆիքսել, ծղրտոցով ղժղժացող երիտասարդներից մեկը Մանվել Սարգատյանն է, ով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից է, ՔՊ-ական է և կեղծ պատարագներին ամենաակտիվներից է, օրինակ, Հովհաննավանքում ձեռքով փակել էր Հայկ Դորունցի բերանն ու մի քանի այլ քաղաքացիական հագուստով ուժայինների հետ դուրս բերել նրան եկեղեցուց, լրագրողների աշխատանքին է պարբերաբար միջամտում, ինչը քրեական հոդվածով պատժելի արարք է: Նա նաև ագրեսիվ վարքով հարձակվում է լրագրողների վրա։ Նույն Մանվելը Մայր Աթոռի բակում Վեհափառի դեմ կոչեր էր հնչեցնում, մինչ մյուս բերման ենթարկվածները թաքցնում էին իրենց դեմքը, նա ամեն ինչ անում էր, որ ագրեսիվ ակտիվությամբ աչքի ընկներ:
Մայր Աթոռի ասպատակություններին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի քարոզարշավին ակտիվորեն ներգրավված, և այս պահին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը։ Բնականաբար նա մենակ չի եղել, նրան ուղեկցել են իր ղեկավարած ՀՈԱԿ- ի որոշ աշխատակիցներ: Առանձնահատուկ ակտիվությամբ են աչքի ընկել նաև Աջափնյակ վարչական շրջանի որոշ աշխատակիցներ։ Ի դեպ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն էլ ակտիվորեն կիսվում է Փաշինյանի հակաեկեղեցական ելույթներով, Վեհափառին Կտրիճ Ներսիսյանով է դիմում: Հատկանշանական է, որ վերջինիս հակաեկեղեցական հրապարակումները ակտիվորեն լայքում են միայն ՔՊ-ական գործընկերները կամ այլ վարչական շրջանների ՔՊ- ական աշխատակիցները:
Ստորև ներկայացնում ենք այդ ակտիվ մասնակցին:



Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյան




Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցն, ով ակտիվորեն հակեկեղեցական արշավին է մասնակցում։ Վերջինիս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողքին է աշխատանքային այցերի ժամանակ։



Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և ՔՊ-ական ակտիվի էջերից որոշ լուսանկարներ։












Բաց մի թողեք
տեստինգ
Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին
ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի