Ստալինի ուրվականն է շրջում Հայաստանում: Բայց Ստալինը շատ բան կարող էր սովորել այսօրվա բռնապետիկներից, որոնք նա չիմացության պատճառով չէր կիրառում ԽՍՀՄ տոտալիտար համակարգի ժամանակ։
Օրինակ, կլսեր Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրահանգը ՊԵԿ նախագահին.
-Փակե՜ք այդ խանութը, ոնց ուզում եք փակեք։
Ակնհայտ ապօրինի հրաման, որը իրավական տեսանկյունից նույնն է, որ հրամայվի օրինակ, «սպանեք այդ մարդուն, ոնց ուզում եք սպանեք»:
Այստեղ նրբերանգը հետևյալն է` նմանատիպ խախտում իրականացնում են ամսական մի քանի հարյուր կամ հազար հարկատու (նոյեմբերին ՀԴՄ շահագործման կանոնների խախտման համար տուգանվել է 485 տնտեսվարող` «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտման համար` 25 տնտեսվարող), սակայն նրանք հանգիստ տուգանվել են և ոչ մի փակման սպառնալիքի չեն ենթարկվել վարչապետի կողմից, քանի որ գնորդները եղել են սովորական մահկանացուներ։
յլ հարց է, որ հիշյալ խանութը դժբախտություն է ունեցել հանդիպելու Նիկոլ Փաշինյանի աշխատակիցներին` այ, միայն դրա համար պետք է փակվի։
Ռաֆայել Մուրադյան






Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը