Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը՝ նախկինում Տեր Կորյունը Գառնիում է։ Նա եկել է մասնակցելու շրջիկ խմբի հետ պատարագի։
Նշենք, որ վերջինս 2018թ-ի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հեղինակներից էր, որը սակայն այդպես էլ աջակցություն չստացավ Նիկոլ Փաշինյանի կողմից ու մարեց։ Ինչի հետևանքով էլ Տեր Կորյունը կարգալույծ արվեց։
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր շրջիկ խմբով Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու։ Վաղ առավոտից Գառնի գյուղում ու եկեղեցու տարածքում ուժային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ կան։ Նրանք նախ «սանրել» են Սուրբ Աստվածածին եկեղեցին, այս պահին էլ սպասում են Փաշինյանի այցին։
Պատարագը մեկնարկելու է ժամը 11.00–ին։ Սա տարվա վերջին պատարագն է։

Բաց մի թողեք
Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆրանսիայի նորանշանակ դեպան. Լուսանկար
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին»․ Արմեն Գրիգորյանի գրքի մակագրության համար հերթ է գոյացել ու խստացված հսկողություն սահմանվել Գրքի տոնին
Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը