Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է։
Դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է եկել և տուն չի վերադարձել։
Մինչև այսօր նրան որոնում են հարազատները, բարեկամները, ընկերները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, իսկ 2 օր է նրանց են միացել նաև փրկարարներ Երևանից և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից։


Բաց մի թողեք
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Ճամբարակում բшխվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ․ Լուսանկար