Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալված և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված ՌԴ քաղաքացի՝ 31-ամյա Նադեժդա Կ․-ն բաց է թողնվել, որից հետո հրաժարվել է լքել վարչական շենքը, ինչից հետո ոստիկանության ծառայողների կողմից դուրս է հրավիրվել։
Որոշ ժամանակ անց Նադեժդա Կ․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնի մուտքի դռան մոտ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների հասցեին, ձեռքերով և ոտքերով հարվածել մուտքի դռանը և մի քանի անգամ թքել մուտքի դռան վրա, բացահայտ արհամարական վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգի նկատմամբ, խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից խուլիգանության կասկածանքով կրկին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է