Այն մասին, որ «Յուքոմ – Ucom»-ը շատ վատ է աշխատում ու վատ է վերաբերվում իր բաժանորդների հետ թերևս գաղտնիք չէ։ մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք Ռալֆ Յիրիկյանի բացասական գործունեությանը՝ սկզբում «Վիվա»-ում, հիմա էլ «Յուքոմ»-ում։ Վերջին օրերին «Յուքոմ»-ի վատ աշխատանքի վերաբերյալ ահազանգեր է ստանում քաղաքացիներից։
«Փաթեթի համար սահմանված գումարը հինգ օր է՝ վճարել եմ, բայց այն չի գործում։ Ամեն ամիս ես վճարում եմ «Արմֆլիքս» ֆիլմադարանից օգտվելու համար, սակայն չեմ կարողանում ֆիլմեր դիտել։ Խնդիրը «Յուքոմից» է, և ես կապվել եմ ընկերության հետ։ Ինձ ասել են, որ խնդիրը 15 րոպեից մինչև 18 ժամի ընթացքում կլուծվի։ Այդ ժամանակն ավարտվել է, սակայն խնդիրը չի լուծվել։ Երբ էլի զանգեցի ընկերություն, ասացին, որ հարցն ուղարկել են ավելի արագ լուծման բաժին։ Ու այդպես արդեն հինգ օր։ Փաստացի, ես վճարել եմ, սակայն չեմ կարողանում օգտվել հավելվածից»,- գրում է ՀՀ քաղաքացիներից մեկը։
Ի դեպ, նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի է բախվել։ Վերջին օրերին սոցցանցերում տասնյակ գրառումներ կան այն մասին, որ ընկերությունը սկսել է շատ վատ սպասարկել իր բաժանորդներին։

Բաց մի թողեք
Բյուրեղավանում բնակիչների թունավորման համար Փաշինյա՞նն է մեղավոր․ վարչապետի խոստովանությունը
Միգրանտները կպարտավորվեն հեռախոս գնել Ռուսաստան ժամանելուն պես․ նոր կանոններ են գործելու ՌԴ-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ