Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ գործողություններից հետո ամերիկյան էլիտաները պետք է «ճանաչեն Ռուսաստանի գործողությունների իրավաչափությունը հատուկ ռազմական գործողության ընթացքում»։
Համապատասխան գրառումը նա հրապարակել է իր Telegram-ալիքում՝ օգտագործելով անպարկեշտ բառամթերք Միացյալ Նահանգների հասցեին։
«Այսուհետ ամերիկյան էլիտաները՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական, պետք է ընդմիշտ իրենց երկար լեզուները մտցնեն իրենց ռախիտ հետույքները»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։
Մեդվեդևը նաև ենթադրել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է դառնալ «նոր լատինաամերիկացի Մանդելա», եթե նրան ազատ չարձակեն։

Բաց մի թողեք
ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի
Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք ՀՀ սահմանն առանց իմ համաձայնության
Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը