Ֆրանսիացի ֆերմերները նորից բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ԵՄ եւ MERCOSUR-ի միջեւ առեւտրային համաձայնագրի եւ վերստին գրոհել են Փարիզի փողոցներն իրենց տրակտորներով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալության։
Սա արդեն այս թեմայով անցկացվող բողոքի ակցիաների երկրորդ շաբաթն է։ Ցուցարաների կարծիքով, համաձայնագիրը հարվածում է տեղական արտադրողներին՝ բացելով ֆրանսիական շուկան ավելի էժան լատինա-ամերիկյան գյուղմթերքի համար, որոնք չեն համապատասխանում բնականաբար՝ եվրոպական ստանդարտներին։
Բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ՝ ԵՄ մյուս երկրներում, թեեւ համաեվրոպական տարածքում ամենախոշոր գյուղարտադրողը Ֆրանսիան է։
Reuters-ը նաեւ նշում է, որ ցուցարաները մտադիր են հունվարի 20-ին բողոքի ակցիա իրականացնել Ստարսբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ MERCOSUR-ը խոշորագույն Հարավ-Ամերիկյան առեւտրատնտեսական միավորումն է, որը հիմնադրվել է 91 թվականին՝ ազատ առեւտրի շուկայի եւ ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորման համար։ Հիմնադիրներն են ՝Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայն ու Ուրուգվայը։


Բաց մի թողեք
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը
Ալբանիայի վարչապետը պաշտպանում է Քուշների հանգստավայրը բողոքի ակցիայի մասնակիցներից