Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։
Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և մաղթեց բեղմնավոր ու արդյունաշատ առաջնորդական ծառայություն։
Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները ստացան Հայր Ռուբենի օրհնությունը, ապա սիրո ճաշի սեղանի շուրջ հնարավորություն ունեցան զրուցելու նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ։


Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ