Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել ընդգրկվելու Գազայի հետպատերազմական կառավարումն իրականացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվող «Խաղաղության խորհրդի» կազմում։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ճիշտ է, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական խողովակներով ստացել է հրավեր՝ ընդգրկվելու «Խաղաղության խորհրդում»։ Ներկայումս ուսումնասիրում ենք այդ առաջարկի բոլոր դետալները»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ ամերիկյան կողմից հետ շփումները հնարավորություն կտան պարզաբանելու բոլոր նյուանսները։

Բաց մի թողեք
Երևանը պետք է դադարի Մոսկվային համոզել, որ նա պատճառ ունի հեռանալու
Ժողովրդավարական պետությունում դա կապիտալ չէ, կոռուպցիայի ամենաթանկ արժույթն է
Սննդի անվտանգությունը պետության կատեգորիան է