Կամչատկայում, մասնավորապես Պետրոպավլովսկ-Կամչատկայի հատվածում, եղանակային իրավիճակի կտրուկ վատթարացումը հասել է աղետալի կետի:
Վերջին 50 տարվա ընթացքում երբևէ նմանը չունեցած ռեկորդային ձյան տեղումները քաղաքը հասցրել են կոլապսի:

Սա իսկական փորձություն է դարձել բնակիչների համար, որոնք արդեն մի քանի օր է՝ ստիպված են հնարավոր բոլոր տարբերակներով «գոյատևել»:

Արդյունքում, քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: Փողոցներն ու բակերը փակվել են մետրերի խորությամբ ձնաբքի պատճառով, իսկ հասարակական տրանսպորտը գործնականում բացակայում է:

Տեղական լրատվական գործակալությունների տվյալներով՝ որոշ շրջաններում ձյան շերտը հասնում է շենքերի երկրորդ և երրորդ հարկերին։ Որոշ շրջաններում ձյան կույտերը հասնում են չորսհարկանի շենքերի բարձրության:

Բնակիչները դժվարությունների են բախվում. շատերը չեն կարողանում բացել իրենց մուտքի դռները և ստիպված են դուրս գալ պատուհաններով կամ թունելներ փորել ձյան հաստ շերտերի մեջ։ Չնայած կոմունալ ծառայությունները և փրկարարները անդադար աշխատում են, ձյան ծավալը զգալիորեն գերազանցում է առկա սարքավորումների հզորությունը։

Տանիքներից ձյան ձնահոսքերի հետևանքով ողբերգական ելքեր են գրանցվել. առնվազն երկու մարդ մահացել է այդ սահող ձյան հոսքերի պատճառով։

Իշխանությունները և արտակարգ ծառայությունները զգուշացնում են ձնահոսքերի և հետագա փլուզումների բարձր ռիսկի մասին՝ կոչ անելով բնակիչներին խուսափել շենքերի քիվերի տակ գտնվելուց և ձեռնպահ մնալ տանիքները ինքնուրույն մաքրելուց։

Ձյան տեղումները նաև բացասաբար են ազդել լոգիստիկայի և մատակարարման շղթաների վրա. որոշ խանութներում մատակարարման խափանումներ են, մթերքների բացակայություն՝ տրանսպորտի բացակայության ու պահեստներին հասանելիության բացակայության հետևանքով:
Շատ հաստատություններ ու բիզնեսներ ստիպված են եղել անցնել հեռավար աշխատանքի։ Դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները ժամանակավորապես դադարեցվել են։

Օդերևութաբանները հայտնում են, որ այս ձմեռային այս սեզոնը վերջին տարիների ամենածանրերից մեկն է։ Անբարենպաստ եղանակային պայմանները շարունակվում են, և ցիկլոնի հետևանքներից լիովին վերականգնվելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել։


Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. Տեսանյութ